● AI նորություններAnthropic ·

Anthropic-ն անկախ փորձագետներին թույլատրել է ստուգել իր AI մոդելները՝ առանց հրապարակումը վետոյի ենթարկելու իրավունքի

Anthropic-ն իր համակարգերին աշխատակցի մակարդակի հասանելիություն է սկսել տրամադրել METR ոչ առևտրային կազմակերպության 6 մասնագետի։ Կազմակերպությունը կհրապարակի ռիսկերի գնահատումները, իսկ Anthropic-ը չի կարող արգելել դրանց հրապարակումը։

Anthropic ընկերությունն իր համակարգերին աշխատակցի մակարդակի ներքին հասանելիություն է սկսել տրամադրել METR ոչ առևտրային կազմակերպությանը, որը գնահատում է առաջատար արհեստական բանականություն (AI) մոդելները։

METR-ի 6 աշխատակից ստացել է գրասենյակային տեղ, սարքավորումներ և ներքին գործիքներ, որոնք համարժեք են Anthropic-ի ռիսկերի գնահատման սեփական թիմերի հնարավորություններին։ METR-ը կհրապարակի ռիսկերի իր գնահատումները, իսկ Anthropic-ը չի կարող վետո դնել դրանց վրա։ Ընկերությունը կարող է պահանջել հեռացնել միայն նեղ, նախապես սահմանված կատեգորիաների տվյալներ (օրինակ՝ հաճախորդների տվյալները կամ մոդելների ճարտարապետությունը)։ Ընդ որում, METR-ն իրավունք ունի հրապարակավ գնահատել այդ կրճատումների հիմնավորվածությունը։