Financial Times-ի փոխանցմամբ՝ Anthropic-ը խորհրդակցում է իրավաբանական ընկերությունների հետ՝ գներ սակարկող, բողոքներ լուծող և պայմանագրային առաջարկներ բարելավող AI գործակալների համար նորմեր սահմանելու շուրջ։ Ընկերության փորձերը ցույց են տվել, որ ավելի հզոր մոդելներն ավելի լավ պայմաններ են ստանում, ինչը կարող է խորացնել հասարակական անհավասարությունը։

Google Antigravity-ի գիտական աշխատանքային միջավայրն օգնում է կենսաբաններին մեկ աշխատաշրջանում գտնել ու գնահատել թիրախները: Հետազոտողներն արդեն հայտնաբերել են նոր պեպտիդային թեկնածու, որն ըստ կանխատեսման ակտիվ է շնչառական վարակների հարուցիչների դեմ, սակայն այն դեռ պետք է անցնի լաբորատոր փորձարկումներ:

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների ներդրումները նպաստել են Հայաստան և Վրաստան ուղղակի օտարերկրյա ներդրումների աճին։ Միաժամանակ, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լոգիստիկան և ֆինանսական միջնորդությունը, հայաստանյան ընկերությունները շատ դանդաղ են ներդնում AI լուծումներ։

































































































































