● AI ՀայաստանումHow2B ·

Հայկական ծագում ունեցող Krisp-ը զբաղեցրել է երկրորդ տեղը Cybernews-ի ԱԲ վարկանիշում

Cybernews-ի ԱԲ վստահելիության 2026 թվականի վարկանիշում հայկական ծագում ունեցող Krisp-ը 500 ընկերության շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 97 միավոր: Առաջին հորիզոնականում Google-ն է՝ նույն 97 միավորով։

Cybernews-ի ԱԲ վստահելիության 2026 թվականի վարկանիշում հայկական ծագում ունեցող Krisp-ը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 100-ից վաստակելով 97 միավոր։

Ցանկում ընդգրկված է 36 երկրի 500 ընկերություն։ Krisp-ը երկրորդ տեղում է՝ առաջին հորիզոնականը զբաղեցրած Google-ի (Gemini) պես ունենալով 97 միավոր։ Krisp-ն առավելագույն՝ 100 միավոր է ստացել անվտանգության, տվյալների գաղտնիության և թափանցիկության ուղղություններով։ Համեմատության համար՝ ընկերությունների միջին ընդհանուր գնահատականը 65 էր, իսկ անվտանգության միջինը՝ 32։ 75 և բարձր միավոր ստացածները ներառվել են «AI Trustworthiness Leaders 2026» խմբում։