● AI նորություններHow2B ·

Formula VC-ն $300,000 է ներդրել Physical AI-ի համակարգեր մշակող Kestrel Robotics-ում

Formula VC վենչուրային հիմնադրամը $300,000 է ներդրել Kestrel Robotics ստարտափում, որը թռչող ռոբոտների կառավարման համակարգեր է ստեղծում։ Ընկերությունը միացել է նաև NVIDIA Inception ծրագրին։

Formula VC վենչուրային հիմնադրամը $300,000 է ներդրել Kestrel Robotics ստարտափում, որը մշակում է ռոբոտների կառավարման համակարգեր ֆիզիկական արհեստական բանականության (AI) կիրառությունների համար։

Ընկերությունը կենտրոնացած է հատկապես եռաչափ տարածությունում տարբեր ուղղություններով շարժվող թռչող ռոբոտների վրա։ Ըստ պաշտոնական կայքի՝ ստարտափի լուծումները ներառում են AI մոդելներ, միջավայրի մոդելավորում և ամրապնդմամբ ուսուցում։

Բացի այդ, Kestrel Robotics-ը վերջերս միացել է տեխնոլոգիական ստարտափներին աջակցող NVIDIA Inception ծրագրին։