● AI ՀայաստանումArmenpress ·

Bloomberg. Firebird-ը Հայաստանում կառուցում է խոշոր AI տվյալների կենտրոն

Սան Ֆրանցիսկոյում հիմնված Firebird ստարտափը Հրազդանում կառուցում է տվյալների կենտրոն, որն ընկերության պնդմամբ կդառնա տարածաշրջանի ամենախոշորը։ Ըստ Bloomberg-ի՝ հզորությունը հաջորդ տարվա վերջին նախատեսվում է հասցնել 300 մեգավատի, որի մեկ հինգերորդը կհատկացվի տեղական էկոհամակարգին։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird ստարտափը օգոստոսին Հայաստանում սկսել է տվյալների կենտրոնի շինարարությունը։

Երևանից մոտ 45 կիլոմետր հեռավորության վրա՝ Հրազդանում գտնվող համալիրը, ըստ Firebird-ի, շուտով կդառնա տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կլաստերը և կհամալրի Եվրոպայի ամենամեծերի շարքը։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա վերջին կենտրոնի հզորությունը կհասնի 300 մեգավատի և կներառի ավելի քան 70 000 առաջատար չիպ։

Հաշվողական հզորության մեկ հինգերորդը նախատեսված է տեղական հետազոտությունների, պետական համակարգի և ստարտափների կարիքների համար, իսկ մնացած մասը կհատկացվի արտասահմանյան ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան Perplexity AI-ին։