● AI ՀայաստանումHow2B ·

Eleveight AI-ը NVIDIA GTC-ում ներկայացրել է Blackwell Ultra համակարգերով AI գործարանը

Eleveight AI-ը Բեռլինում ցուցադրել է իր հաշվողական կենտրոնը և հայտարարել 2 միլիարդ դոլարի ներդրումով մինչև 2027 թվականը 40 ՄՎտ հզորության հասնելու ծրագրի մասին։

Eleveight AI ընկերությունը NVIDIA GTC Berlin համաժողովում ներկայացրել է Blackwell Ultra համակարգերով գործող արհեստական բանականության (AI) գործարանը։

Կենտրոնի նախնական 1.5 ՄՎտ գործող հզորությունն ամբողջությամբ ամրագրված է, իսկ պահանջարկը գալիս է Հայաստանից և արտերկրից։ NVIDIA Reference Architecture ստանդարտներով կառուցված կենտրոնն աշխատում է 1.1 PUE արդյունավետությամբ և սերվերային մակարդակում կիրառում է 100% օդային սառեցում՝ փաստացի զրոյական ջրի օգտագործմամբ։

Այժմ ընթացքի մեջ է առաջին փուլի ընդլայնումը, որով նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջ հզորությունը հասցնել 5 ՄՎտ-ի։ Իսկ երկրորդ փուլի համար նախատեսվում է 2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որը կավելացնի ևս 35 ՄՎտ՝ մինչև 2027 թվականը ընդհանուր հզորությունը հասցնելով 40 ՄՎտ-ի։